Archive for 2 Փետրվարի, 2016

Առցանաց պարապմունքների շրջանակներում, աշխարհագրություն առարկայից կատարել եմ հետևյալ թեմայով տնային առաջադրանք՝ Աշխարհագրական թաղանթի ոլորտներ, եղանակ, կլիմա, մթնոլորտային տեղումներ։

Եղանակ է կոչվում ներքնոլորտի ստորին շերտերի ֆիզիկական վիճակը տվյալ վայրում և տվյալ պահին կամ ժամանակահատվածում (օր,ամիս և այլն)։

Բնութագրվում է մթնոլորտային ճնշման, օդի ջերմաստիճանի, խոնավության,քամու, ամպամածության, տեղումների, տեսանելիության, մթնոլորտային երևույթների և օդերևութաբանական այլ տարրերի համակցությամբ։

Եղանակի պարբական փոփոխությունը պայմանավորված է արեգակի և իր առանցքի շուրջը երկրագնդի կատարած պտույտի կամ օդերևութաբանական տարրերի օրական կամ տարեկան ընթացքի ոչ պարբերական փոփոխությունների՝ցիկլոնների, անտիցիկլոնների, մթնոլորտային ճակատների ներգործման, տարբեր ֆիզիկական հատկություններով օդային զանգվածների ներթափանցման, ժամանակավոր բնույթի մթնոլորտային երևույթների ազդեցություններով։ Եղանակի կտրուկ փոփոխությունը կարող է ներգործել մարդուև կենդանուվարքագծի վրա։

Եղանակային դիտումները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերով։ Տեղեկություններ ստացվում են Երկրի արհեստական արբանյակներից և ծովերում ու օվկիանոսներում գտնվող նավերից։ Բոլոր ցուցանիշները համադրելով՝ եղանակը կանխատեսվում է և ամեն օր ռադիոյով,հեռուստատեսությամբ, օրաթերթերով հաղորդվում, նաև տեղադրվում Ինտերնետ ցանցում։

Կլիման (հուն.՝ κλίμα (klimatos)  – թեքություն) տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունն է։ Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակիճառագայթների նկատմամբ։

Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը։Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են։ Օրինակ՝ Երևանում ամեն տարիձմեռը ցուրտ է, սակավաձյուն,գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկաշունը` արեվոտ ու չափավոր տաք։ Դա կրկնվում է ամեն տարի։ Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը,ծովերի ևօվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը։

Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը։ Աշխարհագրական ցածր լայնություններում տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները Երկրի մակերեվույթի հետ կազմում են մեծ անկյուն, որի շնորհիվ ստացվում է մեծ քանակությամբ ջերմություն, իսկ բարձր լայնություններում անկման անկյունը փոքր է, ստացվող ջերմությունը՝ քիչ։ Արեգակից ստացվող ջերմության անհավասար բաշխվածությունը պայմանավորել է ջերմային գոտիների առաջացումը. առանձնացնում են երկրագնդի ջերմային 5 գոտի՝ 1 տաք, 2 բարեխառն, 2 ցուրտ։

Ամենից շատ ջերմություն ստանում է այն գոտին, որը տարածվում է հասարակածի 2 կողմերում՝ մոտավորապես հյուսիսային (հս. լայն. 23°30՛) և հարավային (հվ. լայն. 23°30՛) արևադարձերի միջև։ Այստեղ ամբողջ տարին տաք է, ձյուն չի գալիս (բացառությամբ բարձր լեռնագագաթների), տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն։ Սա տաք գոտին է։ Գոտու ստույգ սահմանը 20 °C-իիզոթերմերն են։

Զգալիորեն ավելի քիչ արեգակնային ջերմություն են ստանում Երկրի այն շրջանները, որոնք ընկած են հյուսիսային բևեռայինշրջագծից (հս. լայն. 66°30՛) դեպի հյուսիս և հարավային բևեռային շրջագծից (հվ. լայն. 66°30՛) դեպի հարավ։ Այստեղ ամբողջ տարին ցուրտ է, Արեգակի ճառագայթները կարծես սահում են Երկրի վրայով և գրեթե չեն տաքացնում, որի պատճառով էլ ձյունն ու սառույցը չեն հասցնում հալվել։ Սրանք ցուրտ գոտիներն են։

Հյուսիսային բևեռային շրջագծի և հյուսիսային արևադարձի միջև ընկած է հյուսիսային բարեխառն ջերմային գոտին, իսկ հարավային բևեռային շրջագծի ու հարավային արևադարձի միջև գտնվում է հարավային բարեխառն ջերմային գոտին։ Դրանց իրական սահմանները հասարակածի կողմից տաք գոտու սահմանն է, իսկ բևեռների կողմից՝ ամենատաք ամսվա +10 °C-ի իզոթերմը։ Բարեխառն ջերմային գոտիներում ամառը տաք է, ձմեռը՝ ցուրտ, իսկ գարունը և աշունը՝ զով։

Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6 °C-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում։ Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը։ Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ։

Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև ՀՀ-ում։

Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը։ Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը։ Ծովահայաց, խոնավաբեր օդային զանգվածների և քամիների դիմաց գտնվող լեռնազանգվածներին տեղումներն ավելի շատ են, քան հողմահակառակ լանջերին։ Օրինակ՝ Հիմալայներիհարավային՝ դեպի Հնդկական օվկիանոսուղղված լանջերին տարեկան լինում են 3000–5000 մմ, իսկ որոշ տեղերում՝ Չերապունջի բնակավայրի շրջակայքում՝ 12000 մմ, նույն լեռների հյուսիսահայաց լանջերին՝ ընդամենը 250–300 մմ տեղումներ։ Կլիմայի ձևավորման վրա շատ մեծ է օվկիանոսների և ցամաքների ազդեցությունը։ Օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա, իսկ ցամաքների ազդեցությամբ՝ ցամաքային և խիստ ցամաքային կլիմա։ Ցամաքային կլիմա ունեցող վայրերում ձմեռները ցուրտ են, սառնամանիքային, իսկ ամառները տաք են, չոր ու շոգ։ Այսպիսի կլիմա ունեն, օրինակ, Եվրասիայի կենտրոնական շրջանները։

Կլիմայի վրա ազդեցություն են գործում նաև գերիշխող քամիները։ Այդ կապը ակնառու է պասսատների և մուսսոնների օրինակով. ամառային մուսսոններնառաջացնում են ամպամածություն և առատ տեղումներ, իսկ ձմեռային մուսսոնները՝ չոր, սառնամանիքային եղանակ։

Մեր մոլորակի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում եղել են կլիմայի զգալի փոփոխություններ և տատանումներ։ Մասնավորապես հաստատվել է, որ վերջին 1 միլիարդ տարվա ընթացքում այն շատ է փոխվել. Երկրի կլիման ժամանակակից կլիմայից նշանակալիորեն տարբեր է եղել։

Մթնոլորտային տեղումներ, ամպերից թափվող հեղուկ կաթիլային կամ պինդ վիճակի ջուր (անձրև, ձյուն, կարկուտ և այլն), ինչպես նաև երկրի մակերևույթի կամ առանձին առարկաների վրա նստած, օդից անջատված ջուր (ցող, եղյամ, մերկասառույց և այլն)։ Առաջինները կոչվում են ուղղաձիգ մթնոլորտային տեղումներ, իսկ երկրորդները՝հորիզոնական։ Մթնոլորտային տեղումների քանակը չափում են թափված ջրի շերտի բարձրությամբ, արտահայտված մմ-եր֊ով, ինտենսիվությունը՝ մմ-֊ով րոպեում, ժամում, օրում։ Երկրագնդի վրա տարվա ընթացքում թափվող մթնոլորտային տեղումների միջին քանակը մոտ 1000 մմ է (ավելի քան 500 հազար Կմ3 ջուր)։ Մթնոլորտային տարածական բաշխումը խիստ անհամաչափ է և կախված է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից։ Այսպես, արևադարձային գոտում մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը գերազանցում է 1000 մմ-ից, որոշ վայրերում հասնում մինչև 12000 մմ, իսկ մերձարևադարձային գոտում (պասսատների զոնայում) և բարեխառն գոտուանապատներում չի գերազանցում 250 մմ-ից։ Բարեխառն գոտում մթնոլորտային տեղումների տարեկան քանակը տատանվում է 250-1000 մմ-ի սահմաններում, իսկ աշխարհագրական բարձր լայնություններում՝ 250 մմ-֊ից պակաս։ Մթնոլորտային տեղումների տարածական բաշխման պրոցեսում զգալի դեր են խաղում նաև տեղանքի լեռնագրությունը և ռելիեֆի դիրքադրությունը։ Լեռները դանդաղեցնում են ցիկլոնների շարժման արագությունը և նպաստում մթնոլորտային տեղումների տևողության մեծացմանը։ Մթնոլորտային տեղումների քանակը հողմակողմ լանջերին ավելի Է, քան հողմատակ լանջերին։ Ըստ տարեկան ընթացքի տարբերում են մթնոլորտային տեղումների հետնյալ տիպերը՝ հասարակածային(առավելագույն արժեքը նկատվում է գարնանային և աշնանային օրահավասարներից հետո), արևադարձային (ամառային առավելագույն արժեքով),մուսսոնային (ամռանը խիստ ցայտուն արտահայտված առավելագույն արժեքով և չոր ձմեռով), մերձարևադարձային կամ միջերկրածովյան (ձմռան առավելագույն արժեքով և չոր ամառով)։ Մթնոլորտային տեղումը Երկրի վրա ջրի շրջանառության օղակներից մեկն Է։

Թվաբանական առաջադրանքներ

1․ Կատարել առաջադրանքները․

1․ Մտապահված թվից հանեցին 6, այնուհետև ստացված թիվը բազմապատկեցին 8-ով։ Արդյունքում ստացան 72։  Ի՞նչ թիվ էր մտապահված։

Պատասխան՝ 15։

2․ Նշված թվերից ո՞րն է 9-ի բազմապատիկ։

Պատասխան՝ 29610։

3․Ստորև նշվածներից ո՞րն է փոխադարձաբար պարզ թվերի զույգը։

Պատասխան՝ 35 և 165

4․ Նշվածներից ո՞ր եռյակում են թվերը գրված աճման կարգով։

Պատասխան՝ ,, ։

2․ Կատարել առաջադրանքները․

1․Գտնել 168 և 128 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

Պատասխան՝ 8։

2․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է նշված լինի աստղանիշի փոխարեն, որպեսզի 17*456 վեցանիշ թիվը բաժանվի 9-ի։

Պատասխան՝ 4։

3․ Նշվածներից ո՞ր եռյակում են թվերը գրված նվազման կարգով։

Պատասխան՝0,75 ,, ։

4․Քանի՞ պարզ թիվ կա [10;30 ] միջակայքում։

Պատասխան՝ 6 ։

3․Կատարել առաջադրանքները․

1․ Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 11 է, քանորդը՝ 7, իսկ մնացորդը՝ 4։

Պատասխան՝ 81։

2․ Նշված թվերից ո՞րն է բաժանվում 6-ի։

Պատասխան ՝ 40452 ։

3․ Նշված թվերից ընտրել այն, որն ունի ավելի շատ բաժանարար։

Պատասխան՝

  1. Նշված թվերից ընտրել այն, որը երկու պարզ թվերի արտադրյալ է։

Պատասխան՝ 106։

Առաջադրանք 1

1.Գտեք ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերը (0.5 միավոր)

1.99,  100

ա)Գտեք նրանց հակադիրների գումարը (0.5 միավոր)

a)-99+(-100)=(-199)

բ)Գրեք այդ երկու թվերի միջև ընկած որևէ a թիվ (0.5 միավոր)

99,1

գ)Հաշվեք |a|-ն (0.5 միավոր)

|99,1| = 99,1

2.Գտեք 151/27-ից փոքր ամենամեծ ամբողջ թիվը (0,5 միավոր)

151/27=5,5(925)             Պատ՝ 5

3.Գտեք 22 թվի երկնիշ բազմապատիկները (0,5 միավոր)

Պատ՝ 22  44  66  88

4.Գտեք նվազելին,եթե նվազելիի,հանելիի և տարբերության գումարը հավասար է 48-ի (1 միավոր)

  24-8=16  16+8+24=48   Պատ՝24

  1. 1,35 և 1,4 թվերի միջև գտեք 18 հայտարարով կոտորակ (1,5 միավոր)

Պատ`25/18:

  1. 10/3; π; թվերը դասավորեք նվազման կարգով (1 միավոր)

10/ 3,  Առաջադրանք 1

1.Գտեք ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերը (0.5 միավոր)

1.99, 100

ա)Գտեք նրանց հակադիրների գումարը (0.5 միավոր)

a)-99+(-100)=(-199)

բ)Գրեք այդ երկու թվերի միջև ընկած որևէ a թիվ (0.5 միավոր)

99,1

գ)Հաշվեք |a|-ն (0.5 միավոր)

|99,1| = 99,1

2.Գտեք 151/27-ից փոքր ամենամեծ ամբողջ թիվը (0,5 միավոր)

151/27=5,5(925)             Պատ՝ 5

3.Գտեք 22 թվի երկնիշ բազմապատիկները (0,5 միավոր)

Պատ՝ 22 44 66 88

4.Գտեք նվազելին,եթե նվազելիի,հանելիի և տարբերության գումարը հավասարէ 48-ի (1 միավոր)

24-8=16 16+8+24=48   Պատ՝24

  1. 1,35 և 1,4 թվերի միջև գտեք 18 հայտարարով կոտորակ (1,5 միավոր)

Պատ`25/18:

  1. 10/3; π; √10 թվերը դասավորեք նվազման կարգով (1 միավոր)

10/3, √10, π;

Ա) 2x < 16                     Բ) 5x > 0.2                           Գ) (0.2)x < 125

2x < 24                                   5x > 5-1                                                      5-1x < 53

X<4                                        x> -1                                     -1x < 3

X > -3

Դ) (1/4 )x >64                           Ե) (3/2)x <9/4                            Զ) (1/3)x < 27

1/4=4-1                                                    x<-2                                          1/3=3-1

4-x > 43                                                                                                                3-x < 33      

-x > 3                                                                                                  X > -3

X < -3

Վարժ.35

Ա.102x+13 =2x+26 . 53x

22x . 52x .1013=2x . 226 .53x

22x . 52x         

2x . 53x            = 226/1013

(2/5)=213/513

X=13

N.32

Ա) 7x . 2x-1=98

7x . 2x/2=98

(7 . 2)x=98 . 2

14x=196

14x=142

Բ) (2/3)x . (9/8)x-1 = 3/8

(2/3)x . (9/8)x =3/8
9/8

(2/3 . 9/8)x = 3/8 . 9/8
(3/4)x = 33/43

(3/4)x = (3/4)3

X=3

Թեստ

1. Բաղդատել թվերը, եթե

ա) f(x)=x24

f(3) <  f(5)      f(-11)  <  f(12)

բ) f(x)=x31

f(-2)  >  f(-7)       f(10) < f(12)

2.Լուծել հավասարումը

ա )x5=35                 x8=x2

x=3

3. Բաղդատել թվերը   f(x)=x1/7

f(15) >  f(14)

4. Լուծել հավասարումը

ա) 5x=0,2      բ) ( 1/3)x= ∛ 3

ա)

5. Լուծել անհավասարումը

ա) (1/3)x ≤27

Sin(π+a) = -sina

Cos(π+a) = -cosa

Sin(2π+a) = sina            cos(2π + a) = cosa

Sin(π-a) = sina         cos(π-a) = -cosa

Վարժ1․

Cos ( π – a) = -sina

Tg(π+a)= tga

Tg(a± π)= tga        ctg(a± π)= ctga

Sin150° = sin 30 = 1/2

վարժ.92

ա)1 քառորդ

բ)3 քառորդ

գ)1 քառորդ

դ)2 քառորդ

ե)1 քառորդ

զ)4 քառորդ

վարժ.93

ա)2 քառորդ

բ)3 քառորդ

գ)1 քառորդ

դ)1 քառորդ

ե)3 քառորդ

զ)1 քառորդ