Archive for Փետրվարի, 2014

Փետրվար 13, 2014 | 22:12
Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում փետրվարի 13-ին Տեառնընդառաջի խարույկ վառելու Արարատյան թեմի նախաձեռնությունը անցել է «հայկական լավագույն ավանդույթներով»։

Խարույկն այնքան մեծ էր, որ ոստիկանները դժբախտ դեպքերից խուսափելու համար շղթա են կազմել դրա շուրջ եւ հավաքված բազմությանը թույլ չեն տվել մոտենալ դրան։ Մարդիկ ամեն կերպ փորձել են ճեղքել շղթան ու մոտենալ կրակին, նույնիսկ ամենաթեժ պահին՝ անտեսելով ոստիկանների զգուշացումները, որ դա վտանգավոր է։ NEWS.am-ի թղթակիցը ականատես է եղել՝ ինչպես է կանանից մեկը համոզում ոստիկանին միայն իրեն թույլ տալ մոտենալ կրակին։ «Մենակ էս մեկը։ Չեն էլ տենա»,- համոզում էր կինը։

Երբ կրակը մի փոքր մարեց, ոստիկանները հավաքվածներին թույլ տվեցին մեկ-մեկ մոտենալ խարույկին ու մոմ վառել, որոշների մոմերն էլ իրենք վառեցին։

Խարույկի վրայով թռչել ոչ ոք հնարավորություն չունեցավ։ Տեսնելով, որ ոստիկանները թույլ չեն տալիս պտտվել կրակի շուրջ, հավաքվածներից ոմանք սկսեցին պտտվել ոստիկանական շղթայի շուրջ։

Ինքնասպանություն Մաշտոցի պողոտայում

Այսօր` փետրվարի 13-ին Մաշտոցի պողոտայի շենքերից մեկից ցած է նետվել մի երիտասարդ կին: Դեպքը տեղի է ունեցել ժամը 11-ի սահմաններում:

45 շենքի 4-րդ հարկի բնակչուհին ցած է նետվել իր բնակարանի պատշգամբից ու մահացել: Նա 38 տարեկան էր, անունը` Մարինե: Կնոջ ինքնասպանության պատճառները հայտնի չեն, իսկ հարեւաններից մեկը Live tv i-ի թղթակցին ասել է, թե նա առողջական խնդիրներ ուներ:

Մենք պատրաստ ենք հանդիպելու Հակոբյաններին. Վարդան Պետրոսյանի քրոջ հարցազրույցը

Փետրվար 14, 2014 | 00:09
Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով տուժած Հակոբյանների ընտանիքի հետ դերասան Վարդան Պետրոսյանի հաշտության, կատարված նախաքննության, հնչեցված տարաբնույթ հայտարարութունների շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Վարդան Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի հետ։

Ներկայումս ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հակոբյանների ընտանիքի հետ։

Դեպքից հետո մեր ընտանիքի կողմից ձեռնարկվել են իմ կարծիքով բոլոր քայլերը, որպեսզի երկու ընտանիքների միջեւ թշնամանք չմնա, հաշտության եզրեր ենք փնտրել, փորձել ենք հանդիպումներ կազմակերպել եւ համապատասխան հող նախապատրաստել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնել Հակոբյանների ընտանիքներին: Սակայն պարզ է, որ այն, ինչ տեղի է ունեցել, միայն սփոփանքով չես փարատի: Էդգարի եւ Էդուարդի կորուստը մեր ընտանիքի համար էլ ծանր ողբերգություն է:

Գործի նախաքննությունն ավարտվել է, այն շուտով կուղարկվի դատարան։ Ի՞նչ տվեց ձեզ գործի քննությունը, ձեզ համար պա՞րզ է, թե ինչպես է եղել վթարը։ Բազմաթիվ միմյանց հակասող հայտարարություններ եղան ձեր եւ Հակոբյանների փաստաբանների կողմից, օրինակ՝ դերասանի խմածության, արագությունը գերազանցելու վերաբերյալ։

Ես չէի ցանկանա անդրադառնալ գործի քննությանը, իսկ թե ինչպես է եղել վթարը, ով է մեղավոր, դա պարզ կլինի արդեն դատարանում։ Միայն մի բան կցանկանայի առանձնացնել: Ցավում եմ, որ պարոն Բալոյանը իր հայտարարություններով, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելով նպաստեց, որ հաշտություն չլինի երկու ընտանիքների միջեւ եւ առավել լարեց իրավիճակը ։ Նրա խոսքերն են, որ հաշտության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Վարդանը չի ընդունել իր մեղավորությունը, որ Հակոբյանները շատ զայրացած են եւ պահանջում են ամենախիստ պատիժ Վարդան Պետրոսյանի համար: Կարծում եմ դրանով նա միայն խոչընդոտեց հնարավոր հաշտությանը երկու ընտանիքների միջեւ։ Ինչ վերաբերում է Վարդանի խմածության մասին նրա հայտարարություններին, ապա կարծում եմ, որ այժմ, գործի նյութերին ծանոթանալով, նա համոզվել է, որ եղբայրս եղել է սթափ վիճակում, ինչը հիմնավորվել է տարբեր վկաների ցուցմունքներով:

Դեպքի հենց առաջին օրվանից մի կողմը պաշտպանում էր Վարդանին, մյուսը տուժած ընտանիքի վիշտն էր հիշեցնում, հատկապես՝ սոցիալական ցանցերում, օրինակ՝ դերասանի ֆեյսբուքյան էջին, բազմաթիվ վիրավորանքներ, սպառնալիքներ հնչեցին։ Դրանք շարունակություն ունեցե՞լ են, դիմե՞լ եք իրավապահներին։

Վիրավորանքներ, սպառնալիքներ եղել են ոչ միայն Վարդանի էջին, այլեւ իմ. խուլիգանական արտահայտություններ, սպառնալիքներ են հնչեցվել մեր ընտանիքի հասցեին: Ես իհարկե չեմ ուզում հավատալ, որ դա կարող է կազմակերպված լինել տուժող կողմից: Իսկ սպառնալիքների մասով մենք դիմել ենք ոստիկանությանը, որպեսզի բացահայտեն մեր կյանքի եւ մեր առողջության հանդեպ ոտնձգություն կատարող անձի ինքնությունը ու համապատասխան միջոցներ ձեռնարկեն եւ պատասխանատվության ենթարկեն նրան:

Այժմ հաշտությունը հնարավո՞ր եք համարում։

Մենք խորապես ցավում ենք երկու երեխաների կորստի համար: Դա անդառնալի ողբերգություն է Հակոբյանների ընտանիքների համար: Բայց դա նաեւ մեծ ցավ է մեզ համար, մեր ամբողջ կյանքի համար…մենք պատրաստ ենք հանդիպելու Հակոբյաններին: Վարդան Պետրոսյանը բազմիցս դիմել է մեր փաստաբան Ն. Բաղդասարյանին եւ քննիչ Դ. Մարտիրոսյանին, որպեսզի հանդիպում կազմակերպեն իր եւ Հակոբյան ընտանիքների հետ. մինչեւ այսօր դա հնարավոր չի եղել, քանի որ Հակոբյանները չեն ցանկացել հանդիպել Վարդանին: Բայց, կարծում եմ ամենից ճիշտը կլինի, որ նրանք հանդիպեն Վարդանի հետ, որովհետեւ ուրիշ ոչ ոք նրանց չի կարող ասել այն, ինչ կարող է ասել միմիայն Վարդանը:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

Հ.Գ. հարցազրույցն արվել է փետրվարի 12-ին, որից հետո լրատվամիջոցներում հրապարակվել է Աշխեն Պետրոսյանի նամակը Ռուբեն Բալոյանին եւ վերջինիս պատասխանը: Առաջիկայում հնարավոր է Պետրոսյանների եւ Հակոբյանների հանդիպումը:

Լուրեր Հայաստանից

Սոցիալական տեսահոլովակ

Կինո-ֆոտո ակումբ

Posted: 12 Փետրվարի, 2014 in Մաթեմատիկա

.     Նշիր ճիշտ պատասխանը   / 0.5 միավոր/ Բաբաջանյան էրիկ  10-1 դասարան

    0,1,2,3,4,5,6,7,8,9 բնական թվերն են

1,2,3,4,5,6,7,8,9,… բնական թվերն են

Բնական թվերը վերջավոր են

2.     Ընդգծել 50012 թվին համապատասխան պատասխանի տակ. / 0.5 միավոր/

Հինգ հազար տասներկու

Հինգ հարյուր հազար տասներկու

Հիսուն հազար տասներկու

3.     45001004 թիվը ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով.

/ 0.5միավոր/

4 ·1000000+5 · 100000+1· 1000+ 4 ·1

4 ·10000000+5 · 1000000+1· 1000+ 4 ·1

4 ·10000000+5 · 1000000+1· 100+ 4 ·1

4.     Դասավորել ըստ աճման կարգի / 0.5միավոր/

բ / հազարների դաս  …..

ա / միավորների դաս  …..

դ / միլիարդների դաս  …..

ե/ տրիլիոնների դաս  …..

գ / միլիոնների դաս   …..

5.      Աստղանիշի փոխարեն տեղադրել հետևյալ թվանշաններից որևէ մեկը .   / 0.5միավոր/

8547> 8537

5

4

6.     Ընտրիր սխալ պատասխանը  / 0.5 միավոր/

Մեկը ցանկացած թվով բազմապատկելիս ստանում ենք նույն թիվը

Ցանկացած թիվ 0 –ով բազմապատկելիս ստանում ենք նույն թիվը

Ցանկացած թիվ 0 գումարելիս ստանում ենք նույն թիվը

7.     Ո՞րն է ամենամեծ յոթանիշ թիվը / 0.5 միավոր/

1111111

1999999

9999999

8.     Կազմել թվային արտահայտություն ըստ հետևյալ պայմանի` 858 և 7410 թվերի գումարը բազմապատկեցին 32 –ով                         / 0.5 միավոր/

858+7410·32

858+(7410·32)

(858+7410)·32

9.     Արտահայտել գրամներով` 14կգ 56գ–ը     / 0.5միավոր/

1456 գ

140056 գ

14056 գ

10.                   Թիվը բաժանեցին 9-ի և  թերի  քանորդում ստացան 12, մնացորդում` 7:Ո՞րն է այդ թիվը

/ 0.5 միավոր/

115

93

94

11.                Կատարել գործողությունը  45,078+1149,202=1194,280   / 0.5 միավոր/

Պատ`35,10

12.                Կատարել գործողությունը    5,4 · 6,5               / 0.5 միավոր/

Պատ`-876

13.                Կատարել գործողությունը      -786-90       /0.5   միավոր/

Պատ`-274

14.Կատարել գործողությունը     — 7672:28                           /0.5  միավոր/

պատասխանները կարեղ եք ուղարկել իմ e-mail-ին erik.b@mskh.am

Գրավոր աշխատանք

Posted: 5 Փետրվարի, 2014 in Մաթեմատիկա

Ինքնուրույն աշխատանք

Բաբաջանյան Էրիկ

I – տարբերակ

1)                 721,  5 69,  122  թվերի գրառման մեջ աստղանիշի փոխարեն գրել այնպիսի թվանշան, որ տրված թվերը      բաժանվեն 3-ի

2721,     5469,     408                                                                                                               /1 միավոր/

2)                 Գտնել 56-ի բաժանարարները

ա/1, 2, 3, 4, 7, 8, 14, 28, 56       բ/ 1, 2, 4,  7, 8, 14, 28, 56       գ/1, 2, 4, 7, 8, 14, 56    դ/2, 4,  7, 8, 14, 28, 56

/1 միավոր/

3)   Գտնել 36 և 32 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

ա/72               բ/ 144              գ/280                    դ/288                                                   /1 միավոր/

ա/                      բ/                               գ/ դ/   /                         1 միավոր/

4)      ի՞նչ նշան պետք է դնել -ի փոխարեն, որ ստացվի  ճիշտ  արտահայտություն

2

ա/                             բ /      գ/                                /1 միավոր/

5)       Նվազման կարգով դասավորել հետևյալ թվերը

4  ,    5 ,     3  ,     5  ,    4

_5 _ 5 ,   4  , _4  ,   3 _______________________                                                                                                                                   /1 միավոր/

Գրավոր աշխատանք

Posted: 5 Փետրվարի, 2014 in Մաթեմատիկա

Ինքնուրույնաշխատանք

Բաբաջանյան Էրիկ  

1.Նշիր ճիշտ պատասխանը

0,1,2,3,4,5,6,7,8,9 բնական թվերն են

1,2,3,4,5,6,7,8,9,… բնական թվերն են

Բնական թվերը վերջավոր են

2. Ընդգծել 50012 թվին համապատասխան պատասխանիտակ.         / 0.5 միավոր/

Հինգ հազար տասներկու

Հինգ հարյուր հազար տասներկու

Հիսուն հազար տասներկու

3.45001004 թիվը ներկայացնել կարգային գումարելիներիգումարի տեսքով.

/ 0.5միավոր/

4 ·1000000+5 · 100000+1· 1000+ 4 ·1

4 ·10000000+5 · 1000000+1· 1000+ 4 ·1

4 ·10000000+5 · 1000000+1· 100+ 4 ·1

4.Դասավորելըստաճմանկարգի                                                    / 0.5միավոր/

ա/ հազարներիդաս  …..    բ

բ/ միավորներիդաս  …..   ա

գ/ միլիարդներիդաս  …..  ե

դ/ տրիլիոններիդաս  …..  գ

ե/ միլիոններիդաս   …..   դ

5.Աստղանիշիփոխարենտեղադրելհետևյալթվանշաններիցորևէմեկը .                                                                                                                 / 0.5 միավոր/

8547> 85*7

5

3

4

6.Ընտրիրսխալպատասխանը                                                      / 0.5 միավոր/

Մեկըցանկացածթվովբազմապատկելիսստանումենքնույնթիվը

Ցանկացածթիվ 0 –ովբազմապատկելիսստանումենքնույնթիվը

Ցանկացածթիվ 0 գումարելիսստանումենքնույնթիվը

7Ո՞րնէամենամեծյոթանիշթիվը                                               / 0.5 միավոր/

1111111

1999999

9999999

8. Կազմելթվայինարտահայտությունըստհետևյալպայմանի` 858 և 7410 թվերիգումարըբազմապատկեցին 32 –ով                                             / 0.5 միավոր/

858+7410·32

858+(7410·32)

(858+7410)·32

9. Արտահայտել գրամներով` 14կգ 56գ–ը                                 / 0.5միավոր/

1456 գ

140056 գ

14056 գ

10.Թիվը բաժանեցին 9-ի և  թերի  քանորդում ստացան12, մնացորդում` 7: Ո՞րն է այդ թիվը

/ 0.5միավոր/

115

93

94

Գրավոր աշխատանք

Posted: 5 Փետրվարի, 2014 in Մաթեմատիկա
Մաթեմտիկա
Արդյունք 2/Հոկտեմբեր/
Բաբաջանյան Էրիկ
1 ա)Գտիր 28-ի 4/7 –ր դմասը,
28 : 7 *4 = 16
բ)125-ի 1/5 –ր դմասը:
125: 5 *1 = 25
2. 25.000 դրամըփոքրացրուիր 2/5 –րդմասով:
25000*2/5 = 10000
25000-1000=15000
3.120 մկտորի 3/4 -նէմեծ, թե 150մկտորի 1/2 –ը:
4. Հաշվի՛ր
ա/ 1. 1/2 +5. 1/2=1 1/2 + 5 1/2 =62/2=7
բ/ 9.5/8+1.3/4=9 5/8 + 13/4 =10 11/8
գ/ 15×1.4/7=165/7
դ/ 152.3/4 :4/5=611/4 :4/5 =(611*5)/116=3055/116
ե/ 9.121/125-3/25=9 121/125 — 3/25=1246/125 -3/( 25) =(1246 -15)/125 =1231/125
զ) 9/4-1/2=9/4 -1/2=(9-2)/4=7/4
5. Հաշվի՛ր
(48.7/10 + 1.1/2 ): 3 + 9.1/5-2.1/6 =713/30
1. 148 7/10+1 1/2 =149 (7+5)/10 =49 12/10 =149 6/5
2. 49 6/5 :3 =451/5 :3 =251/15
3.9 1/5 -2 1/6=7 1/30
4.251/15 + 211/30 =(502+211)/30 =713/30

Պարույր Հայրիկյանն ավտոերթ է կազմակերպելու փետրվարի 18-ին

Փետրվար 02, 2014 | 14:27
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին ավտոերթ է կազմակերպում: Նա բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իրազեկելով ակցիայի մասին:

«Հարգելի պարոն Մարգարեան,
Ազգային Ինքնորոշում Միաւորումը կամենում է հայ ժողովրդի ազատասիրութիւնը խորհրդանշող 1921 թ.-ի հակաբոլշեւիկեան ապստամբութեան՝ Երեւանի ազատագրման օրը, 1969 թուականից հայ անկախականների՝ ԱՄԿ-ականների երդման օրը՝ փետրուարի 18-ին, կազմակերպել աւտոերթ, հանրահաւաք եւ քայլերթ։

Աւտոերթը կսկսուի ժամը 11։00 Ծիծեռնակաբերդի Յուշահամալիրից, որտեց հարգանքի տուրք է մատուցուելու ԱԻՄ հիմնադիրներից Մովսէս Գորգիսեանի յիշատակին, եւ կը ընթանայ Լենինգրադեան-Սեբաստիայի փող.- Բագրատունեաց-Նժդէհի հրապարակ- Նժդէհի փողոց-Արշակունեաց – Քրստափոր- Տիգրան Մեծի-Հրապարակ-Նալբանդեան-Սայաթ Նովայ-Բաղրամեան-Կասեան-Կոմիտաս-Դաւիթ Անյաղթ-Ռուբինեանց-Գայի պողոտայ-Թեւոսեան-Քոչինեան- եւ H3 ճանապարով դէպի Գառնի։ Ակնկալում ենք 20-50 ինքնաշարժերի մասնակցութիւն։
Հանրահաւաքը տեղի կունենայ Ազատութեան հրապարակում ժամը 16։00-17։30
Քայլերթը կսկսուի Ազատութեան հրապարակից եւ կը ընթանայ՝ Սայաթ Նովայ, Տէրեան, Թումանեան, Աբովեան, Հրապարակ, Նալբանդեան փողոցներով։ Երթը կաւարտուի ազատութեան երգիչ Միքաէլ Նալբանդանի յուշարձանին ծաղկէպսակ դնելու արարողութեամբ եւ հանդէսով՝ 18։30 19։00։

Աւտոերթի, հանրահաւաքի եւ քայլերթի նպատակն է՝ խոնարհուել ազատասէր նախնիների յիշատակի առջեւ, նշել Ազատութեան օրը եւ քննարկել Հայաստանի քաղաքացիների համար կարեւոր հարցերը։

Կարգադրիչների թիւը կլինի 10-12 մարդ։ Գլխաւոր պատասխանատուն Պարոյր Հայրիկեանն է։

Ենթադրւում է, որ հանրահաւաքը եւ երթը կտեւեն 3-3.5 ժամ՝ մինչեւ 19։30․ Մասնակիցների թիւը կլինի 5 000 – 10 000 մարդ։

Որպէս գլխաւոր տեխնիկական միջոց օգտագործուելու է ԱԻՄ « Գազել» մակնիշի ինքնաշարժը՝ նրա վրայ տեղադրուած բարձրախօսներով։ Ինքնաշարժի պետհամարանիշն է՝ 147 SU 64»,- ասվում է Հայրիկյանի նամակում: