Archive for Նոյեմբերի, 2013

առաջին Windows v1.0-ը

Posted: 28 Նոյեմբերի, 2013 in Մաթեմատիկա

հեղինակ Davit Tamazyan,Էրիկ Բաբաջանյան

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նոր վարչապետին

Նոյեմբեր 27, 2013 | 12:10
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի վարչապետի բարձր պաշտոնում հաստատվելու կապակցությամբ:

Նախագահն իր ուղերձում անդրադարձել է հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններին եւ հաջողություններ մաղթել վարչապետ Ղարիբաշվիլիին իր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն եւ բարօրություն:

Հեղինակ` Էրիկ Բաբաջանյան

«Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի պաշտոնական հայտարարությունից հետո հայաստանյան կուլիսներում քննարկվող հաջորդ ինտրիգն է՝ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ Պուտինի պատվին Սերժ Սարգսյանի կողմից տրվելիք պաշտոնական ճաշին, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ, երբ Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Քոչարյանը մասնակցեց պաշտոնական ճաշին, սակայն Գագիկ Ծառուկյանը՝ ոչ։ Լավատեղյակները գտնում են, որ և Քոչարյանը, և Ծառուկյանն այս անգամ կմասնակցեն ճաշին։ Ի դեպ, Քոչարյանի «սարատնիկները» պնդում են նաև, որ, կախված Վիլնյուսում Հայաստանի պահվածքից, չի բացառվում, որ Պուտինն առանձին հանդիպում ունենա Քոչարյանի հետ։ Սերժ Սարգսյանի ճամբարում սա բացառում են»,–գրում է «Հրապարակ» թերթը։

Նոյեմբեր 19, 2013 | 19:31
Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ին բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկեց Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու։

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ Շանթ Հարությունյանն առարկել է՝ ասելով՝ ես հոգեկան հիվանդ չեմ։

Երբ Շանթ Հարությունյանին ոստիկանները դուրս բերեցին դատարանի շենքից, դրսում հավաքվածները նրան դիմավորեցին ծափահարություններով։ «Պապ ոնց ես, պապ։ Մենք լավ ենք, դու դուխով էղի, անհանգիստ չլինես»,- բղավեց նրա որդին՝ Շահենը Հարությունյանը, ինչին հայրը պատասխանեց. «Ամեն ինչ լավ ա, ուղղակի սիգարետս պրծել ա»։

 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ Երեւանի քաղաքապետին մեղադրելով սուտ խոսելու մեջ:

«2012 թվականին Աբովյան փողոցում հսկայական ծառերի տապալումից եւ շինաշխատանքներից հետո երեւանցիների բողոքին ի պատասխան Տարոն Մարգարյանը ավագանու նիստում հայտարարեց․ «Այնտեղ հանրային զուգարան է կառուցվում, վահանակ դրեք, որպեսզի քաղաքացիները իմանան»։

Մեկ տարի անց Աբովյան փողոցի ճեմուղին այլանդակող բետոնապատ կառույցի վրա հայտնվել է պիցերիա ցուցանակը։ Ընդ որում բետոնի մեջ տառապում են մի քանի երկարամյա սլացիկ ծառեր։

Փաստորեն, Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել կամ էլ նա չի կարողանում վերահսկել քաղաքաշինական գործողությունները։

Հայտարարում ենք, որ Աբովյան փողոցի ճեմուղին պետք է ազատագրվի աջ ու ձախ կողմում հայտվող ուռուցքներից՝ իսկ պաշտոնյաների պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի։

Յուրաքանչյուր որոշման համար պետք է պատասխանատվություն կրի տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը։ Լինի դա ստախոս պաշտոնյա, թե պարզապես օրինախախտ»,- նշվում է հայտարարության մեջ»,- նշվում է հայտարարության մեջ։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա հարձակում գործած սանին եւ նրա ընտանիքին ոստիկանոթյունը քաջածանոթ էր. Աշոտ ԲլեյանՆոյեմբեր 15, 2013 | 00:56 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոկտեմբերի 29-ին ավազակային հարձակում հեղինակներից Անդրանիկը սովորում է այդ դպրոցի 12-րդ դասարանում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նա այդ դպրոց է տեղափոխվել 3 տարի առաջ, նախկինում մի քանի դպրոց է փոխել: «Արհեստագործական ավագ դպրոցի սան է, նրանք տարբեր դպրոցներից 9-րդ դասարանը ավարտած, չներառված երեխաներ են, որոնց փորձում ենք արհեստի միջոցով  ներառել հասարակություն: Նա առաջադիմությամբ աչքի չէր ընկնում, սովորող երեխա չէր, ընտանիքը լուրջ խնդիրներով ընտանիք է, ինքն էլ մի քանի անգամ դպրոց է փոխել, չի կարողացել ներառվի»,- ասաց Աշոտ Բլեյանը:

Հարցին, թե արդյոք դպրոցի, մանկավարժների մեղավորությունը, թերացումը չկա, որ ձեր դպրոցի սանը համարձակվել է ձեռք բարձրացնել դպրոցի վրա, տնօրենը պատասխանեց. «Չորս անչափահասն էլ, անկախ նրանից՝ ով որ դպրոցում է սովորում, ես տաբերություն չեմ տեսնում: Բոլորն են մեղավոր, մարդը հիմնական ընտանեկան կրթությունը ստացել է այլ միջավայրում, գալիս է, փորձում ես արհեստների միջոցով ներառել, այդ սանը հենց համակարգիչների շահագործում մասնագիտությամբ էր սովորում: Ոստիկանությունը իր, իր ընտանիքի մասին շատ բաներ գիտի, նրա հետ շփվել էին, այդ ընտանիքը, հարազատները իրենց ծանոթ էր, խոցելի խումբ է»:

Ավելի վաղ հայտնել էր, որ գիշերը ժամը 4-ի սահմաններում երեք անհայտ անձ՝ դիմակավորված եւ գազային ատրճանակով, ներխուժել էին դպրոց, թերեւս գողություն անելու նպատակով: Վրա է հասել դպրոցի պահակը, նրանց հետ վիճաբանության մեջ մտել, աղմուկ բարձրացրել, ինչից հետո ներխուժողները փախուստի էին դիմել: Ոստիկանության ՔՀԳ եւ Երեւան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին եւ 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 18-ից գործարկվելու են Երևան քաղաքի Հովհաննես Շիրազի փողոցում երկու ուղղություններով տեղադրված 2 արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

 Forbes-ն անցյալ շաբաթ ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ամենամյա ցուցակը: Արդեն երրորդ անգամ այն գլխավորում է Apple Corp.-ը: Իր շահույթով այն երկու անգամ առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Microsoft-ից: Apple-ի արժեքը անցած 12 ամիսների ընթացքում աճել է 20%-ով: Եռյակը եզրափակում է Coca-Cola-ն` 54,9 միլիարդ արժողությամբ (+9%):

1. Apple

Самые дорогие бренды мира — 2013

Ապրանքանիշի գինը` $104,3 մլրդ
Ապրանքանիշի արժեքի տարեկան աճը` +20%

Apple ապրանքանիշը հիմնված է iPhone-ի և iPad-ի արտադրանքի վաճառքի ցուցանիշների վրա: Միայն վերջին 5 ամիսների ընթացքում ընկերությունը վաճառել է 33.8 մլն սմարթփոններ, 14.1 մլն պլանշետներ և 4.6 մլն Mac համակարգիչներ: Չնայած դրան, Apple-ը զիջում է 2012թ.-ին իր գրանցած ցուցանիշներին: Դա հիմնականում կապված է հարավկորեական Samsung Electronics-ի սուր մրցակցության հետ: (ավելին …)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց ցուցակը: