Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերը (2013թ.-ի տվյալներ)

Posted: 11 Նոյեմբերի, 2013 in Հետաքրքիր նյութեր

 Forbes-ն անցյալ շաբաթ ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ամենամյա ցուցակը: Արդեն երրորդ անգամ այն գլխավորում է Apple Corp.-ը: Իր շահույթով այն երկու անգամ առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Microsoft-ից: Apple-ի արժեքը անցած 12 ամիսների ընթացքում աճել է 20%-ով: Եռյակը եզրափակում է Coca-Cola-ն` 54,9 միլիարդ արժողությամբ (+9%):

1. Apple

Самые дорогие бренды мира — 2013

Ապրանքանիշի գինը` $104,3 մլրդ
Ապրանքանիշի արժեքի տարեկան աճը` +20%

Apple ապրանքանիշը հիմնված է iPhone-ի և iPad-ի արտադրանքի վաճառքի ցուցանիշների վրա: Միայն վերջին 5 ամիսների ընթացքում ընկերությունը վաճառել է 33.8 մլն սմարթփոններ, 14.1 մլն պլանշետներ և 4.6 մլն Mac համակարգիչներ: Չնայած դրան, Apple-ը զիջում է 2012թ.-ին իր գրանցած ցուցանիշներին: Դա հիմնականում կապված է հարավկորեական Samsung Electronics-ի սուր մրցակցության հետ:

2. Microsoft

Самые дорогие бренды мира — 2013

Ապրանքանիշի գինը` $56,7 մլրդ
Ապրանքանիշի արժեքի տարեկան աճը` +4%

Վերջին երեք տարիների ընթացքում ընկերության արժեքը գրեթե չի փոփոխվում: Չհուսադրող այս վիճակը կապված է նրա հետ, որ Microsoft-ը լիարժեքորեն չի կարողանում ներգրավվել շուկայում առաջատարության պայքարի մեջ: Microsoft-ի գովազդային բյուջեն 2.6 մլն դոլար է կազմում:

3. CocaCola

Самые дорогие бренды мира — 2013

Ապրանքանիշի գինը` $54,9 մլրդ
Ապրանքանիշի արժեքի տարեկան աճը` +9%

2012թ.-ին Coca-Cola-ն վաճառել է իր ֆիրմային արտադրանքի 13.5 մլրդ  փաթեթ: Դա 3%-ով ավելին է, քան 2011թ.-ին: Արտադրողին այդպիսի ցուցանիշներ ապահովել են ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող սպառողները:

4. IBM

Самые дорогие бренды мира — 2013

Ապրանքանիշի գինը` $50,7 մլրդ
Ապրանքանիշի արժեքի տարեկան աճը` +5%

IBM-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի խոշորագույն կորպորացիան է, որն ավելի քան 90 տարի է, ինչ պահպանում է բիզնեսի համար նորարարական լուծումներ մշակողի և ներդնողի առաջատար դիրքը: IBM-ն արդեն 20 տարի է, ինչ սարքավորումների և ծրագրային լուծումների առաջատար մատակարարներից է աշխարհում:

5. Google

Самые дорогие бренды мира — 2013

Ապրանքանիշի գինը` $47,3 մլրդ
Ապրանքանիշի արժեքի տարեկան աճը` +26%

Google ապրանքնանիշը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներում դարձել է ինտերնետ-որոնման հոմանիշը: Այս ընկերությունը տարեց տարի ավելացնում է իր շահույթը: 2012թ.-ին EBITDA Google-ի շահույթը գերազանցել է 13 մլրդ դոլարը:

6. McDonalds

Самые дорогие бренды мира — 2013

Ապրանքանիշի գինը` $39,4 մլրդ
Ապրանքանիշի արժեքի տարեկան աճը` +5%

Չնայած, որ առաջին հերթին McDonalds ապրանքանիշն ասոցացվում է վնասակար սննդի հետ, աշխարհի ամենամեծ ֆասթ-ֆուդի ցանցի ընդլայնումը շարունակվում է: Ամեն օր McDonalds են այցելում ավելի քան 69 մլն մարդ: McDonalds-ի ցանցն իր մեջ ներառում է 34.000 կետեր 119 երկրներում:

7. General Electric

Самые дорогие бренды мира — 2013

Ապրանքանիշի գինը` $34,2 մլրդ
Ապրանքանիշի արժեքի տարեկան աճը` +2%

Երրորդ եռամսյակում ընկերության փաթեթների պատվերներն անցան 229 մլրդ դոլարը: ԱՄՆ-ում աճի ցուցանիշներն աճեցին 18%-ով, Եվրոպայում՝ 17%-ով: GE-ն հանդիսանում է Օլիմպիական խաղերի գլխավոր հովանավորը: 2008 թ.-ին Պեկինում տեղի ունեցած խաղերը նրան բերեցին 700 մլն դոլար:

8. Intel

Самые дорогие бренды мира — 2013

Ապրանքանիշի գինը` $30,9 մլրդ
Ապրանքանիշի արժեքի տարեկան աճը` -4%

Intel-ն այս ցուցակի միակ ընկերությունն է, որի արժեքն անցյալ տարի նվազել է: Intel-ը գրեթե միշտ անձնական համակարգիչների շուկայում առաջատար դիրք էր գրավում և բաց էր թողել այն պահը, երբ մարդկանց շփման հիմնական միջոցները սմարթֆոներն ու պլանշետներն էին դարձել: Ներկայումս ընկերությունը փորձում է վերականգնել իր դիրքերը:

9. Samsung

Самые дорогие бренды мира — 2013

Ապրանքանիշի գինը` $29,5 մլրդ
Ապրանքանիշի արժեքի տարեկան աճը` +53%

Ապրանքանիշի արժեքի տարեկան աճի տեմպերով այս ընկերությունը չուներ իր համարժեքը: Վերջին երեք տարիների ընթացքում ապրանքանիշը թանկացել է 136%-ով:  Նրա առաջատար արտադրանքը՝ Samsung Galaxy S4-ը, մեծ պահանջարկ ունի սպառողական շուկայում: Երրորդ եռամսյակում Samsung-ը վաճառել է 81,2 մլն սմարթփոններ:

10. Louis Vuitton

Самые дорогие бренды мира — 2013

Ապրանքանիշի գինը` $28,4 մլրդ
Ապրանքանիշի արժեքի տարեկան աճը` +16%

Louis Vuitton-ն աշխարհի ամենաթանկարժեք լյուքսային ապրանքանիշն է: Այս ապրանքանիշի տակ արտադրվում են պայուսակներ, կոշիկներ, ժամացույցներ, զարդեր և աքսեսուարներ: 2013թ.-ին ընկերությունը կլքի կրեատիվ տնօրենը՝ Մարկ Ջեյքոբսը:

Թողնել մեկնաբանություն